«Իմ թիմը շարունակում է համալրվել փայլուն երիտասարդներով». ՀՀ սփյուռքի նախարար


«Իմ թիմը շարունակում է համալրվել փայլուն երիտասարդներով». ՀՀ սփյուռքի նախարար
Մայիս 17 22:45 2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է իր թիմի նոր անդամին.

 

«Իմ թիմը շարունակում է համալրվել փայլուն երիտասարդներով՝

 

Մարտա Սանդոյանը 2003-2008 թթ. ուսանել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում:

 

2008-2010 թթ. ուսանել է Վիեննայի միջազգային համալսարանում` “Դիվանագիտություն և ռազմավարական հետազոտություններ” ծրագրով, որն ավարտել է գերազանցությամբ և ստացել մագիստրոսի աստիճան։ Որպես 2010 թ. տարվա լավագույն շրջանավարտ` արժանացել է Վիեննայի միջազգային համալսարանի ակադեմիական մրցանակի:

 

2010-2011թթ. սովորել և ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հանրային քաղաքականության դպրոցի “Մարդու իրավունքներ” մագիստրոսական ծրագիրը, որտեղ ուսանել է “Լույս” հիմնադրամի կողմից շնորհած կրթաթոշակով (Ավարտական թեզի գնահատականը` գերազանց, ընդհանուր գնահատականը՝բարձր):

 

03.05.2012 – 30.06.2015 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի փորձագետ:

 

2012 թ. փետրվարից առ այսօր դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում հետևյալ առարկան` հետազոտությունների որակական մեթոդներ և հետազոտական գործունեության հիմունքները:

 

2017թ. մարտի մեկից նա աշխատում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնականի պաշտոնում»:

 

Իմ թիմը շարունակում է համալրվել փայլուն երիտասարդներով՝Մարտա Սանդոյանը 2003-2008 թթ. ուսանել է Ռուս-Հայկական…

 



loading...