Գյումրիում հորեղբոր որդիները սպանվել են ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով


Գյումրիում հորեղբոր որդիները սպանվել են ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով
Մայիս 17 20:41 2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։

 

Գյումրիի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ.։

 

Նախնական տվյալներով՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Գյումրիի Ղուկասյան փողոցում ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով, դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը, հատկանիշներով, մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։



loading...