Իսրայելի վարչապետի որդին հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար

Իսրայելի վարչապետի որդին հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար
Մայիս 17 19:56 2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Associated Press գործակալությունը, Իսրայելի վարչապետի որդին նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Թուրքիա, դու պատասխանատվություն ես կրում անհավանական վայրագությունների և տառապանքների համար Կիպրոսում, հույների և քրդերի դեմ գործողությունների, ինչպես նաև հայերի ցեղասպանության համար։ Նաև կցանկանայի հիշեցնել թուրքերին, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ  են, որոնք անօրինական կերպով օկուպացրել են Միջին Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին մինչև նրանց ներխուժումը։ Այնպես որ, լռե՛ք»,-գրել է Յաիր Նեթանյահուն։

loading...