Միշտ ասվել է՝ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն. Շավարշ Քոչարյան


Միշտ ասվել է՝ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն. Շավարշ Քոչարյան
Մայիս 17 19:44 2018

Որպեսզի բանակցություններում լինի առաջընթաց, կողմերի միջև պետք է լինի վստահություն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Հարցին՝ ե՞րբ կլինեն առաջիկա բանակցությունները, նա դժվարացավ այս պահին ասել։

«Որովհետև մի բան ակնհայտ է. հայտնի է, որ համանախագահները պետք է  մյուս ամիս գան Հայաստան, իսկ մնացածը դժվարանում եմ աաել», - նշեց Շ. Քոչարյանը։

ՀՀ ԱԳ փոխնախարարն ասաց, որ Հայաստանը հակամարտության մեջ ներքաշված կողմ է։

«Ստորագրել ենք նաև 1994 թվականի համաձայնագիրը Ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը մշակել են երկու կողմերը՝ Արցախը և Ադրբեջանը, Հայաստանն ավելի ուշ է միացել», - ասաց նա։

Նա ընդգծեց, որ այս տեսակետից, իհարկե, Հայաստանը ներքաշված կողմ է։

«Մենք ներքաշված կողմ ենք, բայց հակամարտության հիմնական կողմերը, ակնհայտ է, որ Արցախն է ու Ադրբեջանը», - ասաց նա։

ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ միշտ ասվել է՝ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն։