Զինուժի շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ


Զինուժի շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ
Մայիս 17 19:16 2018

2018 թ երկրորդ կիսամյակում Զինուժի շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հանձնարարությունը տվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաեւ 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար»,- նշել է Հովհաննիսյանը։