Վարչապետ Փաշինյանը՝ բողոքի ակցիաների մասին


Վարչապետ Փաշինյանը՝ բողոքի ակցիաների մասին
Մայիս 17 11:59 2018

Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք եւ զբաղվենք դրանց լուծմամբ: Այս մասին, այսօրկառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ կառավարության դիմաց բավաքված անձնաց խնդիրներին:

«Իհարկե այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է: Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք»,-ասաց նա:

Փաշինյանը կառավարության դիմաց բողոքող քաղաքացիներից վերցրեց նամակներ եւ խոստացավ բոլորն ուսումնասիրել: