Նպատակահարմար է ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը


Նպատակահարմար է ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը
Մայիս 17 11:43 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: Այս մասին, այսօր Կառավարության նիստում ասաց ինքը՝ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ  նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը: