Նշանակվեցին Վիճակագրության պետական խորհրդի անդամները


Նշանակվեցին Վիճակագրության պետական խորհրդի անդամները
Մայիս 17 11:39 2018

Կառավարության այսօրվա նիստին նշանակվեցին Վիճակագրության պետական խորհրդի անդամները: 1. Ստեփան Մնացականյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով: 2. Գագիկ Անանյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ): 3. Գագիկ Գևորգյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ): 4. Նելլի Բաղդասարյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ): 5. Վանուշ Դավթյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ): 6. Լիլիթ Պետրոսյան. 2018 թվականի մայիսի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):



loading...