Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ նախագահ


Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ նախագահ
Մայիս 17 11:34 2018

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ: «Պարոն Հարությունյանը հայտնել է հրաժարական տալու իր որոշման մասին, և մենք որոշել ենք, որ այսօր կառավարության նիստում այդ որոշումը կկայացվի, և մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,-ասաց նա: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ Վարդան Հարությունյանին այս պաշտոնում կփոխարինի Դավիթ Անանյանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին աշխատանքի համար, ապա Փաշինյանն էլ ասաց, որ սպասում էր, որպեսզի վերջում շնորհակալություն հայտներ: Ապա Փաշինյանը նշեց, որ նոր նախագահ Դավիթ Անանյանն էլ մինչ այս զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Վարդան Հարությունյանն էլ իր հերթին շնորհավորեց նորընտիր կառավարությանը:



loading...