Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ևս երկու հարց ընդգրկվեց կառավարության նիստի օրակարգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ևս երկու հարց ընդգրկվեց կառավարության նիստի օրակարգում
Մայիս 17 11:12 2018

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ևս երկու հարց ընդգրկվեցին օրակարգում: Նրանցից մեկը վերաբերում էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականին, իսկ մյուսը Վիճակագրության ծառայության պետի հրարականին է վերաբերում: Իսկ արդեն օրակարգում ընդգրկված հարցերից մեկով Ֆիրդուս Զաքարյանն է ազատվում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ Գագիկ Հայրապետյանը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: