Ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից վնասված մեքենաների փոխհատուցման հարցը կլուծվի մոտ ապագայում «Փաստ»


Ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից վնասված մեքենաների փոխհատուցման հարցը կլուծվի մոտ ապագայում «Փաստ»
Մայիս 17 08:52 2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են:

Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից եւ կառավարության ձեւավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը:

Տուժած քաղաքացիներից մեկը դիմել էր «Փաստ»-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում եւ ինչ կարգով պետք է դիմել: «Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք, թե ինչպես եւ ում քաղաքացիները պետք է դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն եւ այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- «Փաստ»-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում