Դրա համար էի տուտուզ պատռում, որ ժողովրդին ավելին քան պետքա մի ասեք, տակից չեք կարալու դուս գաք

Դրա համար էի տուտուզ պատռում, որ ժողովրդին ավելին քան պետքա մի ասեք, տակից չեք կարալու դուս գաք
Մայիս 17 01:02 2018

Ankakh Hayastanի հրապարակումը.

«Հարց. Ինչի՞ եք զարմանում, որ մարդիկ սկսել են արդեն ցույցեր անել։

 

Վապշե զարմանալի չի, քանի որ էն օրերին, երբ ցույցեր էին, գրեթե ամեն միտինգի ասվում էր հետևյալ տողերը. «Հենց ընտրվեմ դուք ապրելու եք այլ Հայաստանում», «Հենց ընտրվեմ սաղդ փրկված եք», «Գալիս է նոր Հայաստանը ու սա լյավա լինելու» ու սենց լիքը մարդու ուղեղը «ուտող» խոսքեր, դե մարդիկ էլ փոփոխությունների ակնկալիքով դաժե ուղիղ եթեր ԱԺ-ն են նայել։

Հիմա եկել է «վաղը»։ Ամեն մարդ, ով կանգնած էր հրապարակում իրավուքն ունի օր առաջ պահանջել բարեկեցիկ ապագա ու իր խնդիրների լուծում, այնտեղ հավաքված բոլոր մարդիկ գնացել էին իրանց խնդիրներով ու պահանջներով։ Հաղթեցին, դե պահն էլ եկելա, հիմա իրանց հետաքրքիրա, թե իրանց խնդրի լուծման հերթը երբա, իրանք ուզում են արդեն լավ ապրեն ու իրանք դրա մեղավորը չեն. իրանց ասել են հաջորդ օրվանից լավ եք ապրելու։

Հեշտ չի Նիկոլի համար սաղ հարցերը արագ լուծել, հմո եմ, բայց դա չես կարա բացատրես 35 օր փողոցներում նրա բոլոր հրահանգները արած գյուղացուն, քաղաքացուն, վարկի տակ մարդու, տաքսիստին կամ ուսանողին /չնայած ուսանողները դեռ լռում են/։

Էնպես, որ ոչ մեկ մեղավոր չի, որ ուզումա իրա հերթը առաջ գցեն ու ինքը լավ ապրի ու իրան հետաքրքիր չի՝ ոնց, ասել են պիտի անեն, ինքը դրա համարա պայքարել։

Ծռերիստներին էլ մեղադրելի չի. իրանց համար Սերժն էր մեղավոր ու իրենց մարդիկ նստած էին համակարգի պատճառով ու իրանք հիմա էլ չեն կարա գիտակցեն, որ իրանք նստած են օրենքի պահանջով ու ով էլ գա մեկա իրանք նստելու են ու Նիկոլը օրենքին դեմ գնալով քաքմեջ կանի սաղ, բայց իրանց վեջին չի, քանի որ իրանք էլ են կանգնել Նիկոլի մոտ ու գոռացել ու ուզում են իրանց հարցն էլ լուծվի։

Ինչ գլուխներդ ցավացնեմ՝ ոչ մեկին մեղադրելի չի. ամեն մեկը հրապարակում կանգնած է եղել իր ֆանտազիաներում ունենալով իր պատկերացրած վաղվա դրական օրը, որը կարողա գա, բայց դեռ չի գալիս ու իրա մոտ ներվերը տեղիա տալիս։

Դրա համար էի տուտուզ պատռում, որ ժողովրդին ավելին քան պետքա մի ասեք, տակից չեք կարալու դուս գաք։

 

Դե վայելեք, կամ խոստումներդ պահեք ու հիշեք, որ հրապարակում կանգնած բոլորի համար իրանց խնդիրը առաջնահերթա ու կարևոր և հետաքրքիր չի, թե ոնց կլուծեք»։