Երկրում փաստացի երկիշխանություն է․ գործադիրը ընդեմ օրենսդիրի և դատականի

Երկրում փաստացի երկիշխանություն է․ գործադիրը ընդեմ օրենսդիրի և դատականի
Մայիս 17 00:49 2018

Հայկ Բալանյանի գրառումը.

«Բաղրամյան պողատայում, վարչապետի նստավայրի մոտ տաքսու վարորդները մասնակիորեն փակել են պողոտան: Նրանք պահանջում են խստացնել տաքսի ծառայություն մատոցուղների լիցենզավորման կարգը, որպեսզի այն տարածվի տաքսի ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների վրա:

 

Բաղրամյան պողոտայում են նաեւ զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքողները: Նրանք եւս պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Տարոնին աջակցող ցույց, ու կարանք սպասենք շարունակության։ Եվ այլ, և այլն։

ՈՒ եթե նոր իշխանավորները մտածում են, որ կարան հարցեր լուծել ավելի արագ, քան դրանք կառաջացվեն, ապա չարաչար սխալվում են։
Թաղվեցվելու են կառավարման մեջ, որ քաղաքական հարցերը չլուծվեն։

Երկրում փաստացի երկիշխանություն է․ գործադիրը ընդեմ օրենսդիրի և դատականի։
Ոչ հիմար մարդիկ արդեն մտածում են, թե Փաշինյանը չի ուզում ազատել քաղբանտարկյալներին։ Չի կարողանում։

Իսկ հետո․ Ничто не вызывает такую ненависть, как несбывшиеся надежды. М.Горький
Քանի անգամ ենք այդ փոխակերպումը տեսել, ով ասաց, որ նորից չի լինի․ պաշտամունքից մինչև ատելություն։ Լևոնին էլ էին պաշտում, Վանոյին էլ, Վազգենին էլ, տո Ռոբերտն ու Սերժն էլ իրենց համակիրները ունեին։
Ու լինելու է, որովհետև տնտեսական ազդեցությունը լինելու է միայն տարիներ հետո։ Իսկ մարդիկ մանանան ամսվա վերջ են սպասում։

Դե մի տարի կա մինչև Սահմադրությամբ արտոնված վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորությունը։

Ավելի լավ է ընդհանրապես ծրագիրը չներկայացնել։ Չի ներկայացվել, հետևաբար չի հաստատվել ու 20 օր հետո գնալ ընտրությունների, եթե Օսիպյանը չի կարողանում բռի մեջ հավաքի քրեական դասակարգը։
Այս սրա համար Վովա Գասպարյանի տիպի մարդ էր պետք։ Հեշտությամբ ու վայրկյանական հարցը փակել էր, պատվավոր թոշակի գնալուց առաջ երկրին մեծ օգուտ կբերեր։

Իսկ հիմա լինելու է ցույց ընդեմ ցույցի։

Բա ինչ էի՞ք սպասում։
Երևի մոռացել ենք, որ երկրի փողի 80 տոկոսը չի ուզում զիջել բնակչության 80 տոկոսին։

Հ1, Հանրային ռադիո, մեդիան ընդհանրապես, դատախազը, քննչականը, ոչ մի բանը փոխված չի։ Դիմադրելու են մինչև վերջին տաս միլիոն դոլարը։
Ու ոչ մի խոստում չեն պահելու ու չեն խնայելու ոչ մեկին, ինչպես դուք եք խնայում։

 

Ըսենց լի։ Բարցրաձայն մտքեր»։