Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին


Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
Մայիս 16 23:22 2018

Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ բուժում է ստանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտարարել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը՝ գրում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ Արմեն Բորիսովիչը անհրաժեշտ բուժում կստանա և մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում: Դերասանի առողջության վատթարացման պատճառը սթրեսն է. նա հոգնել է բոլոր այն թոք-շոուներից, որոնց «վազելով» մասնակցում է իր նախկին կինը: