Եթե իրականում որոշ քանակի ծառեր են հատվել, ապա համոզված եղեք, դրանից ավելի ծառեր են տնկվելու.Տարոն Մարգարյան


Եթե իրականում որոշ քանակի ծառեր են հատվել, ապա համոզված եղեք, դրանից ավելի ծառեր են տնկվելու.Տարոն Մարգարյան
Մայիս 16 19:23 2018

Այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ Մյասնիկյանի արձանին հարող այգին բարեկարգվելու է և այնտեղ վաճառքի որևէ կետ չի լինելու։

Քաղաքապետը տեղեկացրեց, որ այգու բարեկարգումը «Վարդանյան ընտանիք» բարեգործական միության կողմից Երևանի 2800 ամյակի նվերն է լինելու։ Այն համայնքային սեփականություն է, բայց բարեկարգումն իրականացնում են գործարար Վարդանյանները։

«Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ այգում առևտրային որևէ կետ չի լինելու, սրճարանային կառույցներ չեն լինելու։ Այգին լինելու է համայնքինը», - հայտարարեց Մարգարյանը։

Անդրադառնալով այգում նախկինում աճած ծառերը կտրելուն՝ քաղաքապետն ասաց, որ մասնագիտական երզակացության հիման վրա են հատվել ծառերը։

«Վարդանյանների ընտանիքը, ովքեր պատասխանատվություն են վերցրել այգին վերականգնելու համար, պարտավորվել են ավելացնել կանաչ տարածքները։ Եթե իրականում որոշ քանակի ծառեր են հատվել, ապա համոզված եղեք, դրանից ավելի ծառեր են տնկվելու», - հայտարարեց քաղաքապետը։