Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ


Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Մայիս 16 19:15 2018

ՀԵՌԱՁԱՅՆԱՅԻՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՄԻՋԵՒ

 

16 Մայիս 2018-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Հայաստանի վարչապետ Տիար Նիկոլ Փաշինեանի հետ։ Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց վարչապետը իր ընտրութեան առիթով, ողջունեց նորակազմ կառավարութիւնը եւ յաջողութիւն մաղթեց վարչապետին ի սպաս Հայաստանի առաւել ծաղկման ու հզօրացման։