«Սասնա ծռերի» կալանքը փոխելու միջնորդությունը մերժվեց


«Սասնա ծռերի» կալանքը փոխելու միջնորդությունը մերժվեց
Մայիս 16 16:18 2018

Դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոց կալանքը փոխելու  պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Դատավորը որպես հիմնավորում նշեց, որ կալանքը փոխելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել քննությանը եւ չներկայանալ դատական նիստերին:

«Սասնա ծռերի» աջակիցները այս որոշումն ընդունեցին սուլոցներով եւ վանկարկումներով: Նրանք այս պահին երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան: