Ինչու են խեղաթյուրվում Անահիտ Բաշխյանի խոսքերը


Ինչու են խեղաթյուրվում Անահիտ Բաշխյանի խոսքերը
Մայիս 16 12:46 2018

 Մի քանի օր է՝ Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացվում։ Հավաքվածները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

 

Այս առթիվ հետաքրքիր մոտեցում են դրսեւորում տարբեր գործիչներ։ Մասնավորապես, Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանի մոտեցումն ու պահվածքը առնվազն անհասկանալի է։

Դեռ երեկ տիկին Բախշյանը, անդրադառնալով ակցիաներին «Ելք» խմբակցության միանալու կամ չմիանալու հանգամանքինSHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ իրենք դեռևս չեն պահանջում  Տարոն Մարգարյանի հրաժարականը

Ըստ Բախշյանի՝ որոշ ժամանակ սպասելու անհրաժեշտություն  կա՝ մինչև Ընտրական օրեսգրքում փոփոխություններ կատարվեն, խորհրդարանի նոր ընտրություններ կայանան․․․

Այսօր արդեն նույն տիկին Բախշյանը Araratnews.am-ի հետ զրույցում հայտարարում է, որ հանրության ճնշման ներքո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական կներկայացնի

«Քաղաքացիներից յուրաքանչյուրն իր հոգսն է այնտեղ լացում, բայց եթե օրը գա, մենք ամեն ինչ քաղաքի դարդի մասին այնպիսի փաստեր կբերենք եւ կհրապարակենք, որ որեւէ մեկը չի  կարողանա հակադրվել»,- ասել է նա՝ մանրամասներով, որ խոսքը վերաբերում է կոռուպցիոն այն մեխանիզմներին, որոնցով տարիներ շարունակ աշխատել է Տարոն Մարգարյանը:

«Այո, ամեն տեսակ խայտառակ փաստեր: Տեսեք` ինչեր են լինելու, դրան չի կարող հակադրվել ոչ ոք, այնպես, ինչպես չհակադրվեց Սերժ Սարգսյանը»,- ասել է նա։

Ստացվում է, Անահիտ Բաշխյանը մեկ օրվա մեջ կտրուկ փոխում է կարծիքը։ Եւ արդյունքում հասկանալի չէ, թե որ ճամբարի կողմնակից է տիկին Բախշյանը եւ ինչու դեռ հաստատուն որոշում չունի այս հարցում։



loading...