Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից


Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
Մայիս 16 18:00 2018

Մայիսի 15-ին, ժամը 19:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Տավուշի մարզի Բերդ համայնքով անցնող Տավուշ գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Ցլիկ Ամրամի» կոչվող ամրոցի մոտակայքից՝ Տավուշ գետից, դուրս են բերել ավտոմեքենան: