«Սասնա ծռեր»-ը ցանկանում են դատարանում ասուլիս հրավիրել


«Սասնա ծռեր»-ը ցանկանում են դատարանում ասուլիս հրավիրել
Մայիս 16 12:02 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10  անդամի գործով դատական նիստը:

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ ԶԼՄ միջոցների հետ շփվելու արգելքի վերացման մասին:

Վարուժան Ավետիսյանը միացավ միջնորդությանը և նշեց, որ երկրում իրողություն է փոխվել, սակայն ինքը շարունակելու  է պահանջել, որ ռեժիմի անդամները պատասխան տան իրենց կատարած չարագործությունների համար:

Նման միջնորդություն ներկայացրին նաև Պավլիկ Մանուկյանի պաշտպանները: Պավլիկ Մանուկյանը խնդրեց նիստի ընդմիջման ընթացքում թույլ տալ մամուլի ասուլի հրավիրել:

«Իներցիայով գնում եք, էս ուր եք գնում: Սպասում եք, որ ինչ որ մեկը Ձեզ ասի՝ դատավոր Մակյան այս բանն արեք: Ազգի առաջ յուրաքանչյուր զոհի առաջ պետք է պատասխան տան: Ես բացելու եմ դավաճանների դիմակները: Պահանջում եմ, որ թույլ տաք շփվենք մամուլի հետ, երբ դուք գնաք ձեր մենաստանում հանգստանալու: Հուսով եմ, որ հետ գաք կկայացնեք որոշում, որից հետո ես Ձեզ կասեմ՝ դատավոր Մակյան, ինչը մինչև հիմա չեմ ասել»,-նշեց Պավլիկ Մանուկյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց, նշելով, որ նման դատավարական ընթացակարգ չկա: