Ինչո՞ւ Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»


Ինչո՞ւ Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
Մայիս 16 09:42 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը`Ռոբսոնը:

 

Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը:

Սա, թերևս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլև նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» և տեղ չունեն նրանց կողքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...