Բաց նամակ Հարգելի Վարչապետ Պարոն Ն․ Փաշինյանին


Բաց նամակ Հարգելի Վարչապետ Պարոն Ն․ Փաշինյանին
Մայիս 13 00:47 2018

Բաց նամակ Հարգելի Վարչապետ Պարոն Ն․ Փաշինյանին

Հարգելի Պարոն Փաշինյան, Շնորհավորում եմ մեր բոլորի հաղթանակի կապակցությամբ և հպարտանում Ձեզանով։

 

Հարգելի Վարչապետ ես Ձեզ խնդրանք – առաջարկ ունեմ։ Ես հպարտ ՀԱՅ քաղաքացի եմ, ու բազմակի հպարտ եմ, քանի որ առաջին հայ Նոբելյան մրցանակակրի աղջիկն եմ։ Հայրս երկար տարիներ աշխատել է բնապահպանության նախարարությունում(1986-2015), միջազգային փորձագետ է, մեծ ներդրում է ունեցել համաշխարհային բնապահպանության ոլորտում, իր բազմաթիվ տարիների քրտնաջան ու նվիրյալ աշխատանքի համար Կլիմայի Փոփոխության Փորձագետների Միջկառավարական Խմբի(IPCC) կազմում ստացել է 2007 թ․-ի Խաղաղության նոբելյան մրցանակը։ Ավելի քան 20 տարի IPCC -ում մեծ աշխատանք կատարելու համար իրեն ուղարկել են իր սեփական օրինակը և հատուկ շնորհակալագիր՝ որը իդեպ 240 երկրների ներկայացուցիչներից ուղարկվել էր միայն 4 ամենամեծ աշխատանք կատարած անձանց, որից մեկը Հայաստանը ներկայացնող հայրս է՝ Մարտիրոս Ծառուկյանը։ Նա Միջազգային էքսպերտ է, ամբողջ աշխարհում շատ ճանաչված և հարգված մասնագետ բնապահպանության՝ մասնավերապես գլոբալ տաքացման հիմնախնդրի ոլորտում:

Աշխարհում դժվար է գտնել մի կետ որտեղ նա գործուղում չի ունեցել՝ Ուգանդաից մինչև Մավրիկիա, Ավստրալիայից մինչև Կանադա։ Եվ նման ճանաչում և հարգանք վայելող մարդը՝ ում բազմիցս են առաջարկել տեղափոխվել ողջ ընտանիքով այլ երկրներ ապրելու և աշխատելու, նախընտրել է մնալ հայրենիքում, իր երեք զավակներին մեծացնել հայեցի ու իր ներդրումը ունենալ Հայաստանում։ 2015 թվականին Բնապահպանության նախարարությունում անարդարությունների և անբանիմաց նորանշանակ նախարարի բռի և անհարգալից վերաբերմունքի պատճառով ազատվել է Մթնոլորտային Օդի Քաղաքականության Բաժնի Պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Տվյալ պահին աշխատում է տարբեր միջազգային բնապահպանական ծրագրերում։ Իսկ ՀՀ-ում քշում է GG։ Ուզում եմ նաև նշել որ միջազգային գագաթնաժողովներից դեռ հրավերներ է ստանում և մասնակցում դրանց։

Նա այնքան վիրավորված էր դուրս եկել աշխատանքից որ վերադառնալու մասին անգամ խոսել չէր ցանկանում։ Բայց քանի որ շատ բան է փոխվել մեր Երկրում համարում եմ, որ հայրս մեծ ներդրում կարող է ունենալ նոր կանաչ, առանց արտանետումների Հայաստանում, եթե կարողանա իր մասնագիտությամբ աշխատել ու իր բազմամյա փորձը ներդնել ՀՀ-ի օգտին։

 

Նա հայաստանի համար մեծ գործ է արել, բարձր է պահել Հայաստանի անունը ամբողջ աշխարհում, Բնապահպանության միջազգային էքսպերտ է, որը հաստատում են կատարյալ արդյունքները միջազգային ստանդարտներին համապատասխան տարբեր քնություններում։ Խնդրում եմ արձագանքել իմ խնդրանքին և իրեն համապատասխան աշխատանք առաջարկել Նոր Հայաստանում,որովհետև երբ նման բարձունքների հասած մարդը տաքսի է քշում դա պետության խայտառակությունն է։ Նաև շատ կուզենայի վերջապես լուսաբանվեր որ Հայաստանը Ունի՛ Նոբելյան մրցանակակիր, որովհետև շատերը դեռ չգիտեն դրա մասին։

Շնորհակալություն

Քա՛յլ արա, ներգրավի՛ր տաղանդավոր մասնագետներին

Մարիամ Ծառուկյան



loading...