Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել


Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել
Մայիս 6 18:19 2018

Մայիսի 6-ին՝ ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: 


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 
 

 

 



loading...