Երբեք դեն մի՛ նետեք վայրէջքի կտրոնը. ահա թե ինչու


Երբեք դեն մի՛ նետեք վայրէջքի կտրոնը. ահա թե ինչու
Մայիս 5 15:40 2018

Թռիչքի համար գրանցվելիս Դուք կենտրոնանում եք միայն անձնագրի և վայրէջքի տոմսի վրա։ Իսկ ի՞նչ եք անում դրանից հետո, երբ Ձեզ թույլ են տալիս ինքնաթիռ բարձրանալ։

Որոշ մարդիկ այնքան են հպարտանում նրանով, որ երկրից դուրս են մեկնում, որ առանց հետին մտքի որպես հուշ լուսանկարում են իրենց «տոմսակն» ու անձնագիրը։ Մյուսներն, ընդհակառակը, ազատվում են դրանցից, հենց որ դրանք արդեն «անպետք են դառնում»՝ նետելով դրանք աղբարկղը։
Թե՛ առաջինները, թե՛ երկրորդները մեծ սխալ են թույլ տալիս։
Առաջին հայացքից վայրէջքի տոմսերը պարզապես թղթի կտոր են իրենցից ներկայացնում, որի վրա կարելի է տեսնել ուղևորի անունը, թռիչքի համարը, վայրէջքի վայրը, նստատեղի և «գեյթի» համարները։ Այդ իսկ պատճառով մարդկանց մեծամասնությունը լուսանկարում է այն ու տեղադրում սոցկայքերում, իսկ հետո դեն նետում անպետք թղթի կտորը։
Իսկ գիտե՞ք, որ այդպես վարվել չի կարելի։

Դատաբժշկական փորձաքննության ամերիկացի մասնագետ Ուինսթոն Կրոնը բացատրում է, որ յուրաքանչյուր տոմսակի վրա կա բարկոդ, որը պարունակում է ուղևորի անձնական տեղեկատվությունը, այդ թվում՝ անունը, տան հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, իսկ երբեմն նույնիսկ ֆինանսական տվյալները։
Բնականաբար, եթե հաքերը հնարավորություն ստանա սկանավորել Ձեր կտրոնի բարկոդը, Ձեր բոլոր տվյալները վտանգի տակ կլինեն։
Իսկ հիմա պարզապես պատկերացրեք. Դուք ուրախ-ուրախ Facebook-ում տեղադրում եք Ձեր վայրէջքի տոմսակի նկարն ու մեկնում եք։ Գողը տեսնում է Ձեր հրապաակումը, իմանում, որ մոտակա շաբաթվա ընթացքում Դուք տանը չեք լինի, իսկ հետո իմանում, թե որտեղ եք ապրում։ Տոմսակը կարող է գտնել նաև օդանավակայանի աշխատակիցը, ով առանց խոչնդոտների կարող է ստանալ Ձեր տվյալները և կողոպտել Ձեր բնակարանը և/կամ Ձեր բանկային հաշվից հանել Ձեր գումարը։
Համոզվեք, որ Ձեր վերջին կտրոնը Ձեզ մոտ է մինչև ճամփորդության ավարտը, որից հետ պատռեք այն մանր կտորների ու դեն նետեք։
Եվ իհարկե, երբեք մի՛ լուսանկարեք այն, այլապես Ձեր անձնական տվյալները կարող են ընկնել հանցագործների ձեռքը։