Բակո Սահակյանը երիտասարդների հետ քննարկել է երկրի ներքին ու արտաքին հարցերը


Բակո Սահակյանը երիտասարդների հետ քննարկել է երկրի ներքին ու արտաքին հարցերը
Մայիս 5 17:01 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են պետություն-հասարակական հատված կապերին, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

 

Երկրի ղեկավարը կարեւորել է նման քննարկումները՝ գոհունակությամբ հայտնելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: