«Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ Ռիժկովն եկավ ու Հայաստանի ապագա վարչապետին հիմար կոչեց»


«Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ Ռիժկովն եկավ ու Հայաստանի ապագա վարչապետին հիմար կոչեց»
Ապրիլ 29 18:00 2018

Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ Ռիժկովն էս օրերին եկավ ու անհնազանդության շարժման առաջնորդին, Հայաստանի ապագա վարչապետին հիմար կոչեց։ Թե չէ 100 տարի պետք կլիներ էս սրտից թույլ, խելքի… ծով ժողովրդին համոզելու, որ փլատակների տակ 25 հազար մարդ զոհվեց հենց սրանց՝ ազգային հերոս Ռիժկովի ու կոմունիստների իշխանության պատճառով. իրենց իսկ կազմած հանձնաժողովներն ապացուցեցին, որ Գյումրիում ու Սպիտակում կանգուն շենք չէր մնացել, որովհետև ամեն ինչ թալանած էր (եզրակացություններն ունեմ)։

Ռիժկովին օրհնում են վերականգման փուլի համար, բայց դա էլ առանձին պատմություն է։ Տանկեր կմտցնեին Աֆղանստան… Երևանի Թատերական հրապարակ, տո հենց՝ Բաքու, բայց մի քանի զինվոր չէին դնում, որ գնացքներով ուղարկվող շինանյութը Սովետական Ադրբեջանով հասներ Սովետական Հայաստան։ Աղետի գոտու վերականգնումը դադարեց հենց շրջափակման պատճառով»։