«Մենք մինչեւ քվեարկությունը կորոշենք, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին ենք քվեարկելու». Էդուարդ Շարմազանով


«Մենք մինչեւ քվեարկությունը կորոշենք, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին ենք քվեարկելու». Էդուարդ Շարմազանով
Ապրիլ 28 19:02 2018

«ՀՀԿ-ն մայիսի մեկին վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ-ականները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ. «Հանդիպման արդյունքում որոշվել է, որ ՀՀԿ-ն վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրելու»: Իսկ թե մայիսի մեկին ՀՀԿ-ն ում օգտին կքվեարկի, Շարմազանովի խոսքով. «Մենք մինչեւ քվեարկությունը կորոշենք, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին ենք քվեարկելու»: