ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ապրիլի 28-ին


ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ապրիլի 28-ին
Ապրիլ 26 23:50 2018

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Մեւլյութ Չավուշօղլուի՝ Սիրիային նվիրված եռակողմ հանդիպումն սպասվում է ապրիլի 28-ին Մոսկվայում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:

 

«ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպումը պլանավորված է շաբաթ օրը Մոսկվայում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների նախորդ բանակցությունները մարտի 16-ին կայացել են Աստանայում: