Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանի իշխող կուսակցությունը


Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանի իշխող կուսակցությունը
Ապրիլ 26 23:23 2018

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը, – հաղորդել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հինգշաբթի՝ կուսակցության ղեկավարության նիստից հետո:

«Անձամբ ես և կուսակցության ամբողջ ղեկավարությունը խնդրել ենք նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին գլխավորել «Վրացական երազանքը», և նա համաձայնել է»,- ասել է Կվիրիկաշվիլին, ով մինչ այդ պահը գլխավորում էր կուսակցությունը:

Նա հաղորդել է, որ մոտ օրերս կկայանա «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստը, իսկ մայիսին՝ կուսակցության համագումարը, որի ժամանակ պատվիրակները «միաձայն կընտրեն» Իվանիշվիլիին՝ կուսակցության նախագահի պաշտոնում: