Մենեջերից` քաղաքական գործիչ...


Մենեջերից` քաղաքական գործիչ...
Ապրիլ 26 23:02 2018

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Երբ Կարեն Կարապետյանը վերադարձավ Հայատան և ստանձնեց վարչապետի պաշտոնը` Top մենեջերի համբավ ուներ, ով կատարելով մի շարք բարեփոխումներ և տնտեսական բնույթի ռեֆորմներ` ապացուցեց, որ իսկապես բարձր մակարդակի մենեջեր է` ապահովելով վերջին տարիների համար աննախադեպ տնտեսական աճ...

 

Բայց արդեն Խորհրդարանական ընտրությունների ժամանակ` փաստացի գլխավորելով Հանրապետականի նախընտրական քարոզարշավը, Կարեն Կարապետյանը մեր աչքի առջև տնտեսական մենեջերից վերափոխվեց քաղաքական գործչի, ով բավականին սուղ ժամանակահատվածում յուրացրեց քաղաքական գործչին բնորոշ մտածողություն և գործելաոճ և խիզախաբար առաջնորդեց բավականին ցածր վարկանիշ ունեցող Հանրապետականը դեպի Խորհրդարանական ընտրություններ և իր անձնական հեղինակության, նոր մտածողության և ժողովրդի հետ շփվելու յուրահատուկ ոճի, բաց և թափանցիկ խոսելու կարողությամբ` նվաճեց մեր քաղաքացիների մի մեծ մասի վստահությունն ու հարգանք` փայլուն հաղթանակ ապահովելով ՀՀԿ-ի համար:

Խորհրդարանական ընտրությունները հաջողակ մենեջերի իմիջ ունեց Կարեն Կարապետյանին դարձրեցին սիրված և վստահություն ներշնչող քաղաքական գործչի...

 

Իսկ Հայաստանի համար այս ծանրագույն օրերին, մեր աչքի առջև, քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը հաստատակամ քայլեր է անում պետական գործիչ դառնալու ուղղությամբ` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իր վրա վերձնելով Հայոց պետականության ճակատագիրը:

 

Եթե Կարեն Կարապետյանին հաջողվեց տնտեսական մենեջերից կարճ ժամանակում դառնալ քաղաքական գործիչ` հավատում եմ, որ նրան կհաջողվի կարճ ժամանակում դառնալ արդեն պետական գործիչ, ումից էլ փաստացի այս պահին կախված է մեր պետության վաղվա օրը, քանզի այս օրերին Հայաստանն ապրում է ներքաղաքական ծանրագույն ճգնաժամ, երբ երկրի լեգիտիմ իշխանությունների դեմ դուրս եկած Նիկոլ Փաշինյանն այլևս դադարել է քաղաքական մտածողությամբ առաջնորդվելուց, և իր գործողություններով ուղղակի պայքարում է ոչ թե իշխանության, այլ` մեր պետականության դեմ:

 

Հայաստանի բոլոր ողջամիտ և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիները ուղղակի պարտավոր են կանգնել Կարեն Կարապետյանի թիկունքին` թշնամական և պոտենցյալ թշնամական հարևաններով շրջապատված Հայոց պետականությունը վերահաս աղետից փրկելու համար: Ուղղակի կողքից նայելն ու անտարբեր լինելն այլևս արդարացում չեն ունենալու, քանզի Նիկոլը վտանգում է ոչ թե որևէ քաղաքական ուժի, իշխանության, այլ` մեր պետականության ճակատագիրը:

 

Հաշված օրերի ընթացքում Նիկոլին և նրա համախոհներին ազատ արձակելով, առանց նախապայմանների երկխոսելու պատրաստակամությամբ և պետական ապարատը նման լարված իրավիճակում բնականոն աշխատանքի բերելով` Կարեն Կարապետյանն արդեն իսկ ապացուցեց, որ ունի նաև պետական գործչին հատուկ մտածողություն և ունի իրավունք լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքական թիվ մեկ պատասխանատուն:

 

Աստված պահապան հայ ժողովրդին և Հայստանին...