Վթարից հետո հրդեհ էր բռնկվել. տուժածներ չկան


Վթարից հետո հրդեհ էր բռնկվել. տուժածներ չկան
Ապրիլ 26 22:50 2018

Ապրիլի 26-ին, ժամը 20:12-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mitsubishi Lancer Evolution» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական լարեր:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Վթարի հետևանքով տուժածներ չկան: