Պենտագոնը մեկնաբանել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին լուրերը


Պենտագոնը մեկնաբանել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին լուրերը
Ապրիլ 26 21:45 2018

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը առայժմ զորքերը դուրս չի բերի Սիրիայից, քանի որ ԴԱԻՇ-ի գրոհայինները ուժեղացնում են իրենց գործողությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

 

«Հենց հիմա մենք դուրս չենք բերի զորքերը»,- հայտարարել է Մեթիսը:

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ը ընդլայնում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարը՝ ներգրավելով տարածաշրջանային աջակցությունը: