Երևանի վաղվա հանրահավաքը տեղափոխվում է Գյումրի


Երևանի վաղվա հանրահավաքը տեղափոխվում է Գյումրի
Ապրիլ 26 21:05 2018

Վաղը «Իմ քայլը» նախաձեռնությունը Երևանում հանրահավաք չի անի, Հանրապետության հրապարակից հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Որոշել ենք, որ վաղը ժամը 18-ին պետք է հանրահավաք անենք ոչ թե Երևանում, այլ՝ Գյումրիում։ Երևանում վաղվա համար բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանան, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։