Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2րդ փուլը


Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2րդ փուլը
Ապրիլ 26 20:54 2018

Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։

Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։

«Ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վաղը՝ ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը։

«Բայց, ինչպես ես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման՝ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ», - հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չի բանակցելու։