Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարական են տվել


Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարական են տվել
Ապրիլ 26 13:33 2018

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:

 

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ