Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի


Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի
Ապրիլ 24 22:29 2018

Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 39-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանը:

«Տուժել Է 39 մարդ, 35-ը շարունակում են բուժումը: Ծանր վիրավորներ չկան»,-նախարարի խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը:

Ավելի վաԷ ntv հեռուստաալիքը հայտնել Էր, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժել Է 13 մարդ: Տուժածներն իրենք են դիմել հիվանդանոցներ:

Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ 5,1 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի Է ունեցել երկրի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Սամսատ քաղաքից 4 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում:

Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա Էր: Մինչդեռ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,2: Հիմնական հարվածից հետո սեյսմոլոգները գրանցել են 1,4-ից մինչեւ 2,7 մագնիտուդով եւս ութ հետցնցումներ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել Է, որ կառավարությունը ձեռնամուխ Է եղել վնասների մասշտաբների ու օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության գնահատմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



loading...