Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան


Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 24 22:15 2018

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ԶԼՄ-ների համար տված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ կասկած չկա, որ Հայաստանը և Ռուսաստանը եղբայրական բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ 

Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած հավաքած ուժը չի կարող հաղթել։ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որևէ թեկնածու չի լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որևէ փորձ չի հաջողելու»,- նշել է Փաշինյանը։



loading...