Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Նիկոլ Փաշինյան


Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 24 21:19 2018

ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում քաղաքական «վենդետա» չի լինելու։ 

 

«Մեղավորները կպատժվեն, սակայն դրա համար նրանց մեղքը պետք է անվերապահորեն ապացուցվի։ Անմեղության կանխավարկածը հետևողական կերպով կիրառվելու է։ Մենք շատ մարդկանց մասին կարող ենք շատ բան մտածել։ Կարող ենք ու մտածում ենք։ Սակայն արդար դատն այն է, երբ դատում են միայն այն մարդկանց, որոնց մեղքն ամբողջովին ապացուցված է»,- նշել է նա։

 

 

Փաշինյանը հավելել է, որ այդ սկզբունքը 100%-ով աշխատելու է։ Հակառակ դեպքում այս փոփոխություններն իմաստ չունեն։



loading...