ՀՀ քաղաքացիների՝ առանց վիզայի ԱՄՆ-ում ճամփորդության արտոնագրի մասին տեղեկությունները կեղծ են


ՀՀ քաղաքացիների՝ առանց վիզայի ԱՄՆ-ում ճամփորդության արտոնագրի մասին տեղեկությունները կեղծ են
Ապրիլ 24 17:48 2018

Այսօր մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական կարգադրություն, որով ՀՀ քաղաքացիներին արտոնություն է տրվում առանց վիզային ռեժիմի ճամփորդել Միացյալ Նահանգներում: 

Սակայն պարզվում է, այդ տեղեկությունը կեղծ է։ snopes.com-ի փոխանցմամբ՝ մի քանի երկրների նման արտոնություն տալու մասին տեղեկություններ էին տարածվել, այնինչ դրանք կեղծ տեղեկություններ են։