Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Մակրոն


Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Մակրոն
Ապրիլ 24 17:17 2018

Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում:

«Ֆրանսիան կանի հնարավոր ամեն ինչ բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- նշվում է ուղերձում: