Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի. Փաշինյան


Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի. Փաշինյան
Ապրիլ 24 16:13 2018

ՀՀ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի հրաժարվի ՀՀ վարչապետի պաշտոնից, եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի իր վրա։ Այդ մասին պատգամավորն ասել է life.ru-ին տված հարցազրույցում։
«Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Ըստ նրա՝ իշխանությունն «արդեն ժողովրդի ձեռքում է», և «դիմադրելը պարզապես անիմաստ է»։