Հայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրը. նա Մոսկվայում է


Հայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրը. նա Մոսկվայում է
Ապրիլ 24 12:59 2018

NewsBook-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը լքել է հանրապետությունը: Նա իր ընտանիքի հետ Մոսկվայում է: Թե որքան Սարգսյանն ու նրա ընտանիքը կմնան Մոսկվայում՝ դեռ պարզ չէ:  Հավելենք նաև, որ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Սարգսյանի հրաժարականից հետո նրա եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որը 9 տարի է աշխատում է որպես հատուկ հանձնարարություններով դեսպան, հավաքել է իրերն ու հանձնել աշխատասենյակը: Դեռ պարզ չէ՝ ինչո՞վ է զբաղված Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկը: Կարծիք կա, որ նա այս օրերին կիսում է հայ ժողովրդի ուրախությունը:  Ինչ վերաբերվում է Սարգսյանների մոր առողջական վիճակին, ապա դրական տեղաշարժ կա: Նրա վիճակը կայուն է գնահատվում: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում