ԵԽԽՎ համազեկուցողներ. Մենք ողջունում ենք Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը


ԵԽԽՎ համազեկուցողներ. Մենք ողջունում ենք Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը
Ապրիլ 24 00:33 2018

Հայաստանում մոնիթորինգի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողներ Ջուզեպպե Գալաթին եւ Յուլիա Լեւոչկինան Հայաստանում իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել:

 

«Մենք ողջունում ենք վարչապետ Սարգսյանի հրաժարական տալու համարձակ որոշումը երկրում աճող լարվածությունը մեղմելու նպատակով: Հույս ունենք, որ սա երկրում բոլոր քաղաքական ուժերի միջեւ նոր եւ կառուցողական երկխոսության կհանգեցնի՝ Սահմանադրության դրույթներին համապատասխան ներկայիս իրավիճակի կայուն լուծումը գտնելու համար», – նշել են համազեկուցողները:

Նրանք նաեւ շեշտել են, որ խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն, եւ խաղաղ հավաքների իրավունքը պետք է լիարժեքորեն պահպանվի:

Միեւնույն ժամանակ նրանք մտահոգություն են հայտնել օմբուդսմենի կողմից ավելացած ատելության եւ նույնիսկ սոցիալական ցանցերում առանձին անհատների հանդեպ բռնության հրահրման մասին տեղեկությունների վերաբերյալ եւ կոչ են արել հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Համազեկուցողները հայտարարել են, որ կշարունակեն ուշադիր հետեւել Երեւանում իրադարձությունների զարգացմանը:



loading...