«Ուրախ եմ, որ հաջողվեց խուսափել արյունահեղությունից». Սերգեյ Մարկեդոնով


«Ուրախ եմ, որ հաջողվեց խուսափել արյունահեղությունից». Սերգեյ Մարկեդոնով
Ապրիլ 23 23:42 2018

«Հայաստանում իրավիճակը կտրուկ փոխեց իմ ամբողջ գրաֆիկը։ Պատրաստվում եմ մեկնել այնտեղ մայիսի սկզբին, մտածում էի՝ բողոքի ակցիաները կուսումնասիրեմ, բայց, հավաբանար, ուսումնասիրելու եմ ինչ-որ այլ բան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայաստանյան զարգացումներին։

 

Նա նշել է, որ այժմ մի շարք տեքստեր է գրում, բայց դրանք չի դեռ չի հրապարակի, պարզապես բերում է իր անձնական մի քանի թեզիսներ.

 

«Առաջին. ուրախ եմ, որ հաջողվեց խուսափել արյունահեղությունից։ Դա առավել կարևոր է, քան այն, թե ով է կուսակցության ղեկավարը։ Երկրորդ. լավ կլիներ խուսափել էյֆորիայից։ Վաղը ո՛չ արտագաղթն է դադարելու, ո՛չ Ղարաբաղի հարցն է կարգավորվելու, ո՛չ կոռուպցիան հրաշքով կվերանա։ Հրաշալի է դիրքեր ընդունել Երևանի կենտրոնական հրապարակներում, բայց ապրել և աշխատել Հայաստանում շատ ավելի դժվար է։

 

Վերջինը. լավ է, որ մեզ մոտ չեն եղել TV-հիստերիաների սեանսներ, անգամ անսովոր է։ Եվ Աստված տա, որ չլինեն։ Ժամանակն է խելք հավաքելու։ Անձամբ ես, արդեն 10 տարի է՝ ասում եմ, որ Հայաստանը մի փոքր ավելի մեծ է, քան Բաղրամյանի վրա նստավայրը։ Խաղաղություն ձեզ, իմ հայ ընկերնե՛ր, հանդարտություն և իմաստնություն»։