Զերծ մնացեք ալկոհոլի օգտագործումից, որևէ ծառի ճյուղի վնաս չհասցնեք, հարգեք ոստիկաններին. Փաշինյանի կոչը


Զերծ մնացեք ալկոհոլի օգտագործումից, որևէ ծառի ճյուղի վնաս չհասցնեք, հարգեք ոստիկաններին. Փաշինյանի կոչը
Ապրիլ 23 21:18 2018

Մենք պետք է ցույց տանք, որ ժողովրդի իշխանությունը կարող է իրավիճակը պահել 100 տոկոսով կառավարելի, այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ես հույս ունեմ, որ դուք էլ համաձայն կլինեք, որ այսօրվա մեր տոնակատարությունը տհաճ միջադեպով չպետք է նշանավորվի։ Այսօրվա մեր տոնակատարությունը պետք է լինի ուրախ, զվարթ, որևէ ծառի ճյուղի որևէ վնաս չպետք է հասցվի։ Հատուկ խնդրում եմ ու կոչ անում, որ զերծ մնաք ալկոհոլի օգտագործումից, դա կարող եք անել տներում։ Նորից կոչ եմ անում բացառիկ հարգալից վերաբերմունք ոստիկանների ու իրավապահ մարմինների աշխատողների նկատմամբ, միևնույն ժամանակ ակնկալում ու խնդրում եմ, որ ոստիկանությունը նույն վերաբերմունքը դրսևորի ՀՀ քաղաքացու նկատմամբ», - հանրահավաքում հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց, որ այս պահից սկսած իրենք սկսելու են զբաղվել «ապագայի կառուցման հարցով»։

«Հայաստանի Հանրապետությունը պետք է այլևս լինի ազատ ու երջանիկ պետություն, ՀՀ քաղաքացին պետք է լինի երջանիկ», -հայտարարեց Փաշինյանը։



loading...