Պաշտպանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը


Պաշտպանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը
Ապրիլ 23 16:59 2018

Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է  Ոստիկանության  Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ:

Հիշեցնենք, որ երեկ Պաշտպան ԱրմանԹաթոյաննայցելելէր նաև ԱԺպատգամավորներԱրարատՄիրզոյանին, ՍասունՄիքայելյանին, ինչպեսնաևԴավիթՍանասարյանին, ԱրմենԳրիգորյանինևձերբակալվածմիշարքայլանձանց:Առանձնազրույցներ էր ունեցել նրանց հետ, ստուգվել էին պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը: Դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից չէին ներկայացվել:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը ձերբակալումից: