Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ է բերել որդուն


Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ է բերել որդուն
Ապրիլ 23 12:43 2018

Քիչ առաջ լույս աշխարհ է եկել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլիամի երրորդ երեխան։ Քեյթը տղա երեխայի է լույս աշխարհ բերել, հայտնում է The Daily Mail։երեխա:

Քենսինգթոնյան պալատի փոխանցմամբ՝ բրիտանական գահի 5-րդ ժառանգը ծնվել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Նա կշռում է 3.8 կգ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների: Հայտնի է, որ երեխայի հայրը՝ արքայազն Ուիլյամը, ներկա է եղել ծննդաբերությանը:

Այժմ փոքրիկին կտրվի Քեմբրիջի արքայազն կոչումը:

Հայտնի է, որ զույգի առաջնեկը ծնվել է 2013թ., իսկ երկրորդ երեխան՝ 2015թ.: