«Ձեր ցավը տանեմ», հաղթել ենք. Փաշինյանը՝ ժողովրդին


«Ձեր ցավը տանեմ», հաղթել ենք. Փաշինյանը՝ ժողովրդին
Ապրիլ 23 16:06 2018

«Ձեր ցավը տանեմ»: Այսպես դիմեց Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ վերջին 24 ժամվա մեջ եղել է  կատարյալ մեկուսացման մեջ: Նա դիմեց ժողովրդին, ասելով, որ երկու ժամով մեկուսանում է, քանի որ  գործընկերների հետ քննարկումներ է իրականացնելու, կապված նաեւ  մյուս կալանավորվածների հարցի հետ կապված:

Նա բոլորին  ժամը 18: 30 հրավիրեց Հանրապետության հրապարակ, որտեղ կայանալու է հաղթական հանրահավաքը:  «Պարզ է, չէ, որ հաղթել ենք», – դիմելով ժողովրդին հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ հարթակում նրա կողքին էին կանգնած մյուս առաջնորդները:



loading...