Այս պահին «Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող երթի հետ է, հայտնում է News.am-ը: Նրանք շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Փաշինյանին միացավ նաեւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը:
Մյուս բազմամարդ երթը գտնվում է Իսակովի պողոտայում:
Նա նշեց, որ ակնհայտ է, որ իրենց ազատ արձակեցին ժողովրդական ճնշման ներքո. «Այսօր հանրահավաքում բոլոր հարցերի պատասխանները կստանաք: Եսմ 1-2 ժամ մեկնաբանություն չեմ անի: Մի հատ հասկանանք՝ երբ ենք հանրահավաքը սկսում, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կտամ»,-ընդգծեց Փաշինյանը: