ՀՅԴ-ն ջահերով երթ չի անելու


ՀՅԴ-ն ջահերով երթ չի անելու
Ապրիլ 23 15:43 2018

Հայոց ցեղասպանության հիշատակի ջահերով երթը չի կայանա։

Նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի ջահերով երթը փոխարինվում է  Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման եւ հսկման արարողությամբ: